Գրիգոր Երիցյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ կյանքը գիշերային Երևանում ընթանում է սովորականի պես և մարդիկ առանց դիմակների և ձեռնոցների են:
«Քիչ առաջ իջա Տերյան փոցոցի «Պարմա» սուպերմարկետ և այն ինչ կիրակի օրը գիշերով կատարվում է քաղաքի կենտրոնում ինձ այլևս թույլ չի տալիս հույս դնել մեր քաղաքացիների անձնական պատասխանատվության վրա։ Կյանքը գիշերային Երևանում ընթանում էր սովորականի պես՝ լիքը սրճարաններ, առանց դիմակի ու ձեռնոցների լիքը մարդիկ, բազմաթիվ տարեցներ ու երեխաներ, ամենուր բարձր երաժշտություն ու որ ամեն ինչ տեղը ընկնի, կեսգիշերին էլ հրավառություն․ կարծես բան էլ չի եղել։
Եթե այսպես շարունակվեց, վստահ եմ նորից անցնելու ենք խիստ սահմանափակումների»,-գրել է նա։