Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց` Հայաստանը չի կասկածել և առավել ևս հիմա չի կասկածում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առավել արդյունավետ մեխանիզմն է։
«Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, ագրեսիայի հստակ արտահայտություն է, դա բավականին լուրջ ազդեցություն կունենա աշխատանքի վրա։ Բայց այն կշարունակվի։ Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Եթե Բաքուն ուժն է ընտրել որպես պայմանների և մաքսիմալիստական դիրքերի հասնելու մեթոդ, ապա խաղաղ կարգավորում չի լինի և չի լինի խաղաղություն տարածաշրջանում»,- ասաց Մնացականյանը։