Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է․
«Ինչպես ավելի վաղ հրապարակել էինք՝ 02․02․2018թ․ Տերյան 5 հասցեում կառուցվող մինչև 11-րդ հարկի (41.00 նիշ) շինարարական թույտվությունը տրվել է նախկին իշխանությունների օրոք և 22․11․2019թ․ այդ նույն հասցեին տրվել է ևս մի շինարարական թույլտվություն, արդեն 11-16-րդ հարկի (56.00 նիշ) գործող քաղաքային իշխանությունների օրոք՝ Հայկ Մարությանի ստորագրությամբ։
Անցել է 1 շաբաթ։ Կարո՞ղ եք կռահել՝ քանի հարկ է ավելացել 11-ի վրա։
Հարգելի շինարար ընկերներ, կարո՞ղ եք ասել՝ 1 շաբաթում կարելի՞ է գոնե կես հարկ բարձրանալ։
Կից տեղադրում եմ լուսանկար, որն արել եմ այսօր։
Հ. Գ. Եթե չեմ սխալվում՝ քաղաքապետը պարծենում էր իր մաթեմատիկական գիտելիքներով։ Սա հասարակ գումարում/հանում է»:
https://www.facebook.com/teimina.vardanyan/posts/2648866931870427