Եթե եղել է կոռուպցիա, պարտադիր պետք է բացահայտվի․ Ռոբերտ Քոչարյան

Հրապարակող՝

Բեյլի ծառայություններով հետաքրքրված են 5 ակումբներ

Ամենադիտվածներ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և առողջապահության ոլորտի մասնագետների հանդիպմանը անդրադարձ է կատարվել ոչ միայն ոլորտի հարցերին, այլ նաև երկրում հասունացած սոցիալ-տնտեսական, քաղաքական և անվտանգային կարևոր ու հրատապ խնդիրներին։

Անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին տարիներին առողջապահության ոլորտում համակարգային պետականորեն ուղղորդված կոռուպցիայի դեպքերի մասին են բարձրաձայնվել, երկրորդ նախագահն ասաց. «Եթե եղել է կոռուպցիա, պարտադիր պետք է բացահայտվի, ուղղակի կոռուպցիան գործարքները չբացահայտելը նշանակում է խրախուսել դրանք: Բայց ոչ թե անել այնպես, ինչպես անում էին վերջին 3 տարվա ընթացքում, երբ բոլորին հայտարարում էին գող ու ավազակ, առանց որևէ հիմքերի: Մենք այսօր գրեթե չունենք գյուղապետ, դպրոցի տնօրեն, որի վրա 2-3 քրգործ կախած չլինեն: Մեզ մոտ արդեն նորմ է դարձել, որ եթե մեկը ինչ-որ մեկի շտաբն է այցելում, հաջորդ օրը հարկայինն է մտնում իր մոտ»:

Ամենաթարմ