fbpx
Քաղաքականություն

Եթե Իրանը դառնա միջուկային տերությունը, հաջորդը հայտ է ներկայացնելու Թուրքիան․ Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Այն, որ Իրանի հետ մշտապես պետք է ունենալ բարձր մակարդակի հարաբերություններ, դա միանշանակ է:

Բայց, երբ այս համատեքստի մեջ անթաքույց ձևով տեղավորում են նաև Իրանի միջուկային քաղաքականության հանդեպ համակրությունները, էդ արդեն քաղաքական անհեռատեսության ու անմեղսունակության դրսևորում է»։

Նա նշել է, որ երբ աշխարհը պայքարում է Իրանի միջուկային քաղաքականության դեմ, դա միայն պայքար չէ Իրանի դեմ, որովհետև քաղաքականությունից մի փոքր հասկացող մարդը, կհասկանա, որ եթե այսօր Իրանը դառնա միջուկային տերություն, ապա հաջորդը նման հայտ ներկայացնելու է Թուրքիան, որովհետև դա է թելադրում Մերձավոր Արևելքում առկա գեոպոլիտիկ իրականությունը:

«Այնպես որ, չեմ կարծում, որ պետական անվտանգության մասին մտածող որևէ սուբյեկտի մոտ նման ցանկություն կառաջանա, ունենալ երկու հզոր հարևան, որոնք կարող են ռեգիոնալ ազդեցությունների համար մրցակցել միջուկային զենքի դիրքերից», – ավարտել է իր գրառումը Քամալյանը:

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2955914671169585

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ