Արցախում գաղութային պայմաններ

Հրապարակող՝

patshgamb Artsakh

Ամենադիտվածներ

Վերջին 4 ամիսներին Արցախում մնացած մարդիկ պահվել են գաղութային պայմաններում՝ «Դղյակ» համալիրում, ինչպես հայտնում է արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը։ Նրա խոսքով, այդ մարդկանց արգելվել է ցանկացած տեղաշարժ, ինչը նշանակում է, որ նրանք վերջին ամիսներին պահվել են որպես գերի։ Վտարելու ժամանակ նրանց չեն ասել, թե ուր են տանում, և նրանք հասցվել են մինչև Հակարի կամուրջ, որտեղ ստորագրել են թուղթ և հանձնվել հայերին։

Այս իրավիճակը, ըստ Պետրոսյանի, էթնիկ զտման վերջին ակորդն է։ Նա ընդգծել է, որ անկախ նրանից, թե ինչպես են որոշ մարդիկ փորձում ձևակերպել այս ամենը, փաստն այն է, որ սա միտված է պատմության կեղծմանը։ “Խաղաղություն եք ուզում, լավ եք անում, բայց օգնել թուրքերին՝ կեղծել պատմությունը չի կարելի,” – ասել է նա։

Ամենաթարմ