Էթնիկ զտում
Արցախում գաղութային պայմաններ
Արցախում մնացած մարդիկ պահվել են գաղութային պայմաններում՝ «Դղյակ» համալիրում, արգելվել է տեղաշարժը։
27 սենատորներ պահանջում են ապահովել հայ գերիների ազատ արձակումն ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը
ԱՄՆ Սենատի 27 անդամներ կոչ են անում ազատ արձակել հայ ռազմագերիներին և կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ։
Ցեղասպանության ճանաչումը արդարություն է պահանջում, ասում է իսպանացի պատգամավորը
Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն նշում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության մեխանիզմներով։
Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը կապեց Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետ
Եվրախորհրդարանը ոգեկոչեց Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որի ընթացքում բազմաթիվ եվրա պատգամավորներ խիստ զուգահեռներ անցկացրին Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի վերջին բռնի տեղահանումների հետ՝ կոչ անելով ճանաչել Ցեղասպանությունը և դատապարտելով ԵՄ կապերը Ադրբեջանի հետ։
Ադրբեջան մշակութային վանդալիզմը շարունակում է Ստեփանակերտում
Ադրբեջանի վարչակազմը շարունակում է իր կործանարար քաղաքականությունը Արցախի բռնազավթված տարածքներում՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքի նորմերը։ Վերջին ամիսներին Ստեփանակերտում ոչնչացվել են հասարակական նշանակության շինություններ և բնակելի տարածքներ՝ ընդգծելով ադրբեջանական կողմի էթնիկ զտումների և ցեղասպանական քաղաքականության շարունակական բնույթը։ Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանի փոխանցմամբ, հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին Ստեփանակերտի…
Արցախցիների նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է․ ՄԻՊ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել՝ կապված ադրբեջանական ԶՈւ-ի Արցախի Ասկերանի շրջան ներխուժելու համար։ ԼՂ-ի՝ Ռուսաստանի պատասխանատվության գոտում հատվածում ադրբեջանական ներխուժումը շարունակվում է․ ՀՀ ԱԳՆ Ադրբեջանի զինված ուժերը Փառուխի ուղղությամբ խախտել են շփման գիծը․ տարհանվել են կանայք և երեխաները «Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժումը Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի…
Շահումյանի շրջանի հայության նկատմամբ իրականացված գործողությունները էթնիկ զտման իրական օրինակ էին․ Արցախի ՄԻՊ
«Շահումյանի շրջանի հայության նկատմամբ իրականացված գործողությունները էթնիկ զտման իրական օրինակ էր, որի համար ադրբեջանական իշխանությունները որևէ պատասխանատվության չեն ենթարկվել»,- Facebook-ի իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «1992 թվականի ամռանը, ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի 20000-ից ավելի հայկական բնակչությունը ստիպված էր լքել իր բնակավայրերը՝ կորցնելով ամեն ինչ, բախվել…
Ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների քաղաքականություն․ Թաթոյան
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի մարտի 19-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձն այն մասին, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Տեսաուղերձում նշվել է, որ Ադրբեջանում առկա է իշխանությունների աջակցությամբ հայատյացության քաղաքականություն, որը խրախուսվում է մշակութային, սպորտի ու այլ հանրային…
Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման քաղաքականությունը․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Բաքվի ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ։ «31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության. օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները: Եղան հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ: 1990թ. հունվարին Բաքվում տեղի…
Դաժանությունները վկայում են Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության մասին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին: Հանդիպմանը պաշտպանը ներկայացրել է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները, նրանց դաժանություններն ու խոշտանգումներն ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ: Պաշտպանի դիրքորոշմամբ՝ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց…
Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից․ ԱՀ նախագահ
Երեկ երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը չի կարող ընտրողական լինել, քանի որ այն մարդկությանն սպառնացող մեր ժամանակների ամենամեծ վտանգն է: Facebook-ի իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը․ «Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից: Իմ խորին համոզմամբ՝ ահաբեկչությունը չպետք է ասոցացվի…
Թույլ չենք տալու մեր հայրենակիցների էթնիկ զտման վտանգը․ Մնացականյանը՝ CNN-ին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել CNN-ի Amanpour հեռուստածրագրին։ Հարցազրույցի հայերեն թարգմանությունը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ-ն։ Քրիստիան Ամանպուր. Այսօր երկու երկրների արտգործնախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ փորձելով հաստատել հերթական հրադադարը: Բացառիկ հարցազրույցով այժմ ինձ կմիանա այդ հանդիպումից նոր վերադարձած Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Բարի գալուստ մեր ծրագիր: Կարո՞ղ եմ Ձեզ հարց ուղղել.…
Թուրքիայի նախագահը դատի է տվել Ֆրանսիական Le Point ամսագրին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել ֆրանսիական Le Point ամսագրին։ Այս մասին հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը։ Էրդողանի կարծիքով ամսագիրը զրպարտել և վիրավորել է իրեն հրապարակումներից մեկով։ Թուրքական իշխանությունները հայցում մեղադրել են խմբագրին եւ լրագրողին՝ վիրավորական տեղեկատվություն տարածելու մեջ։ Նշենք, որ խոսքը վերաբերում նյութին, որտեղ խոսվում է, որ Էրդողանը կապ ունի էթնիկ զտումների…
Թուրքիան շարունակում է էթնիկ զտումը․ «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի առաջնորդ
Թուրքիան խախտել է հրադադարի ռեժիմը և շարունակում է էթնիկ զտումը։ Այս մասին, ինչպես փոխանցում է newsader.com-ը, հայտարարել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի առաջնորդ, գեներալ Մազլում Աբդին: Առաջնորդը նշել է, որ ինքը խորապես հիասթափված է ԱՄՆ-ի նախագահի՝ Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու որոշումից: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները դեռ ժամանակ ունի սեփական կյանքի համար պայքարող քրդերին օգնելու: «Էթնիկ…














