Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ժամը 12:00-ից մեկնարկել են ռեկտորի ընտրություններ:
Ռեկտորի պաշտոնի համար պայքարում են 3 հոգի՝ ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, բուհի ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը։
Մի քանի ուսանողների պնդմամբ՝ ուսանողները հանդիպել են ռեկտորի ժամանակավոր պատասխանատու Լիլիթ Արզումանյանի հետ, պարզաբանել մտահոգող խնդիրները:
Սակայն շատերը պնդում են, որ ամեն բան հարթ չէ և նախարարության հետ խնդիրներ են առաջացել մյուս երկու թեկնածուների թեկնածության հետ կապված: