Աշխարհ

Ամերիկացին մեքսիկական պատը խորհրդանշող կոստյումով մոտեցել է Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցը պատի կոստյումով և «Կառուցիր ինձ» ցուցանակով մասնակցել է Թրամփի կողմնակիցների հանրահավաքին։ Թրամփը նրան հրավիրել է իր մոտ՝ բեմահարթակ։ Այս մասին հայտնում է FOX News հեռուստաալիքը։ Թրամփը սեղմել է նրա ձեռքը։

Նախագահը նրան շնորհակալություն է հայտնել և ասել․

«Այժմ մենք գիտենք, թե ում օգտին է նա քվեարկելու։ Նա ինձ ասաց, որ Սան Դիեգոյից է (Մեքսիկային սահմանակից քաղաք), և իրեն անհրաժեշտ է այդ պատը»,- նշել է պետության ղեկավարը։

Թրամփը նա նշեց, որ Սան Դիեգոյում պատը այժմ կառուցվում է։

Թրամփն ընդգծել է, որ իր ընտրողները շատ են ցանկացել այդ պատի շինարարությունը տեղի ունենա, դրա համար էլ ինքը կատարում է այն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ