Լրագրող Արմեն Չիբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ազգիս տականքը հասկանալով, որ Հայաստանում շանս չունի, որոշել է Արցախը հակահեղափոխության օջախ դարձնել: Արցախում ընտրություններին ընդառաջ աստիճանաբար իրենց ուժերն են մոբիլիզացնում նախկին կարկառուններից ոմանք: Պատահմամբ հայ ծնվածներից ոմանք էլ առնվազն մինչև Արցախի խորհրդարանական և նախագահական ընտությունները պատրաստվում են նույնիսկ բնակություն հաստատել Արցախում:
Դեռևս ամիսներ առաջ իմ էջին գրառում էի կատարել, որ սրանք օր ու գիշեր աղոթում են պուծինին և ալիևին, որ հարձակվեն ու մի քանի տարածք պոկեն Արցախից, որովհետև հասկացել են` այլ կերպ հնարավոր չէ տապալել լեգիտիմ իշխանությանը:
Հենց այս է պատճառը, որ կեղծ մտահոգները առավոտից երեկո և առանց գեթ մեկ հոդաբաշխ հիմնավորման` գուժում են, թե իբր Փաշինյանը պատրաստվում է տարածքներ հանձնել: Այսպիսի վստահությունը, իմ համոզմամբ, բացառապես մեկ հիմք ունի. սրանք պատրաստվում են տեղում օգնել ազերիներին տարածքներ գրավել, որպեսզի հետո ասեն, թե բա մենք զգուշացնում էինք, մենք գիտեինք և այլն…. Ավելին` ազգիս նստվածքին թվում ա, որ այդ պայմաններում նրանք ոչ միայն կկարողանան հեղաշրջում անել, այլև կատարած կլինեն պուծինի երազանքը` տարածքներ Ադրբեջանին` ԵԱՏՄ անդամակցելու դիմաց, ինչը նաև նշանակում ա, որ ռուսների միջնորդությամբ կբացվեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները, և իրենք կկարողանան կտրուկ տնտեսական աճ ապահովել և ազգի սիրելին դառնալ: Սա լիովին բացատրում է նաև, թե ինչու են ոմանք արդեն այսօրվանից Էրդողանի քարոզը ծավալել և դոշ են տալիս` ոչ միայն Էրդողանի, այլև Ալիևի համար:
Կարծում եմ իշխանությունը լավ տեղեկացված է այս մասին և պարտավոր է ամենակտրուկ ձևով կանխել այս այլանդակությունը:
ՀԻշե՛ք, և՛ հեղափոխության, և՛ հակահեղափոխության հիմքում Արցախն է: Արցախի ընտրությունները պատվով հաղթահարելու դեպքում, վստահ եմ, շատ բան իր տեղն է ընկնելու»:
https://www.facebook.com/armen.chibukhchyan/posts/2709760855743215