Ժամանց
12:30 24/10/2019

«Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում «Օսկար» մրցանակի հավանական թեկնածուների անուններն հայտնի են

«Օսկար»2020 մրցանակաբաշխության լավագույն դերասանի անվանակարգում հավանական  գլխավոր թեկնածուներն արդեն հայտնի են։

Գլխավոր մրցանակի համար կպայքարեն  Լեոնարդո Դի Կապրիոն`«Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմում կերտած դերի համար, Ռոբերտ Պատտինսոնը`«Մայակ»,  և Ջոնաթան Փրայսը`«Երկու հայր» ֆիլմերում կատարած գլխավոր դերերի համար։ Վերջինս առաջին անգամ է հավակնում գլխավոր դերասանի  մրցանակին։

Քանի որ «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի դերակատար Լեոնարդո Դի Կապրիոն առաջարկվել է որպես գլխավոր մրցանակի թեկնածու, ֆիլմի մյուս հերոսը՝ Բրեդ Փիթը, նոմինացվել է  երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում: Թեկնածուների այսպիսի  դասավորվածության դեպքում Փիթի՝ մրցանակին արժանանալու  շանսերը  կմեծանան։

Մետյու Ռայսը եւ Թոմ Հենքսը նույնպես նոմինացված են՝ համապատասխանաբար գլխավոր դեր եւ երկրոդական դեր անվանակարգերում։ Նրանց թեկնածությունն նույնպես առաջարկել է Sony ընկերությունը։Այս մասին տեղեկացնում է Indiewire-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ