Իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը գլխավորեց «Էվերթոնը»։ Մասնագետը 3 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։
Անգլիայում Բենիտեսը աշխատել է նաև «Նյուքասլում», «Չելսիում» ու «Լիվերպուլում», որը «Էվերթոնի» սկզբունքային մրցակիցն է։
«Կարմիրների» հետ Բենիտեսը հաղթել է Չեմպիոնների լիգան, Անգլիայի Գավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն ու Անգլիայի Սուպերգավաթը։
