Հուլիսի 14-ին կայացած նիստի ընթացքում եվրագոտու ֆինանսների նախարարներին այդպես էլ չի հաջողվել համաձայնեցնել պլանավորված ընդհանուր բյուջեի բազային տարրերը։ Այս մասին հաղորդում է DW-ը:
Վիճելի հարցերից է եվրագոտու 19 պետությունների ապագա բյուջեի ֆինանսավորումը, հայտարարել է Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման մասնակիցներից մեկը:
Նրա խոսքով՝ բանակցությունները կշարունակվեն առաջիկա ամիսների ընթացքում: Ավելի վաղ հաղորդվում էր վճարումների նպատակի և պայմանների շուրջ տարաձայնությունների մասին: Չնայած առ այսօր արդի անհամաձայնությունների՝ կողմերին հաջողվել է հնարավորինս մոտեցնել միմյանց դիրքորոշումները: Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերն անգամ անվանել է այդ արդյունքը որպես «առաջընթաց»:
Եվրամիության ընդհանուր բյուջեի ձևավորումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ծրագրային գաղափարներից մեկն է: 2017 թվականին նա առաջարկել էր ձևավորել բազմամիլիարդ բյուջե բացառապես եվրագոտու պետությունների համար: Մակրոնի կարծիքով՝ դա կարող է դառնալ ԵՄ-ի խոշոր առաջընթացի խորհրդանիշ և թույլ տալ ավելի լավ պաշտպանել եվրագոտին նոր ֆինանսական ճգնաժամերի դեպքում: