Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարն Ադրբեջան կատարած իր այցի շրջանակում այցելել է Աղդամ:
Աղդամում Քլաարին դիմավորել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը: Վերջինս նրան տեղեկացրել է «օկուպացման տարիներին քաղաքի ավերածությունների և ազատագրումից հետո վերականգնման աշխատանքների մասին»:
Այս մասին տեղեկանում ենք «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունից: