Եվրամիությունը մտադիր է նոյեմբերի 10-ին Շենգենյան գոտու արտաքին սահմաններում մուտքի և ելքի գրանցման ավտոմատ համակարգ գործարկել։ Հիմնական նորամուծությունն այն է, որ EES-ը կփոխարինի երրորդ երկրների քաղաքացիների անձնագրերում ձեռքով դրոշմումը:
Ըստ Euronews-ի՝ EES-ի գործարկումից մի քանի ամիս անց կներդրվի «Ճամփորդական տեղեկության և թույլտվության եվրոպական համակարգը» (ETIAS)։
Նորամուծությունը ԵՄ-ին հնարավորություն կընձեռի տեղեկատվություն հավաքել ավելի քան 60 «առանց վիզայի» երկրների և տարածքների քաղաքացիների մասին՝ նախքան նրանց՝ Շենգենյան գոտու արտաքին սահմաններ ժամանելը։ Նման շրջագայողներն առցանց տեղեկամատյանը լրացնելուց հետո անհրաժեշտ կլինի մուտքի թույլտվություն ստանալ:
Դա ամերիկյան ESTA-ն հիշեցնող լիարժեք էլեկտրոնային համակարգ է, որը նախատեսված է օտարերկրացիների ստուգումն ուժեղացնելու համար՝ հավանական սպառնալիքները բացահայտելու համար: