fbpx
Աշխարհ

Եվրամիությունը դատապարտել է Իրանում կատարված ահաբեկչությունը

Եվրամիությունը դատապարտել է փետրվարի 14-ին Իրանում իրականացված ահաբեկչական գործողությունը, հայտարարելով, որ այդ հանցագործությունը չի կարող արդարացում ունենալ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ մահապարտ ահաբեկիչն ականապատված ավտոմեքենա է պայթեցրել Սիստանի եւ Բելուջստանի նահանգում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավտոբուսի մերձակայքում: Ահաբեկչական գրոհի զոհ է դարձել 41 մարդ, ներառյալ զինվորականներ ու խաղաղ բնակիչներ: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Ջեյշ ալ Ադլ» սուննիական ծայրահեղական խմբավորումը:

«Ահաբեկչության նման վրդովեցուցիչ գործողության արդարացում չի կարող լինել: Եվրամիությունն իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ Իրանի ժողովրդին: Մենք շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,-ասված է ԵՄ-ի դիվանագիտական ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ