Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եվրասիական ինտեգրումը հետընթաց է ապրում. հայտնում է РИА Новости-ն:
«Միութենական պետության օրակարգից շատ տնտեսական հարցեր տեղափոխվել են ԵԱՏՄ հարթակ: Ցավոք, եվրասիական ինտեգրման գործընթացը հետընթաց է ապրում, եթե արդեն չի ապրել»,- ասել է նա Մինսկում խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է եղել եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցությանը և ինտեգրացիոն կառույցներին մասնակցությանը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: