Կամչատկայում սկսվել է Եվրասիայում գործող ամենաբարձր հրաբխի՝ Կլյուչևսկայա սոպկայի ժայթքումը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավորարևելյան բաժնի (ՀԱԲ) հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը (ՀՍԻ):
Երեք տարվա լռությունից հետո առաջին անգամ Կլյուչևսկայայի խառնարանում սկսվել են շիկացած նյութի արտանետումները: Պայմանավորված խառնարանի մեծ խորությամբ՝ լավան դեռ չի բարձրանում նրա եզրաշերտի վրա:
Կլյուչևսկայա հրաբուխն ստրատոհրաբուխ է, որն իրենից ներկայացնում է ճիշտ կոնաձև մարմին՝ մոտավորապես 700 մետր տրամագծով գագաթնային խառնարանով. 500-3600 մետր բարձրության վրա, լանջերին, գտնվում են շուրջ 80 երկրորդական պայթող խառնարաններ և խարամային կոնաև մարմիններ:
Հրաբխի բարձրությունը 4750 մետր է, այն շուրջ 7000 տարեկան է: Հրաբուխը պատկանում է Կլյուչևսկայա խմբին, գտնվում է Կամչատկա գետի աջ ափին ընկած Ուստ-Կամչատկայի շրջանի Կլյուչի ավանից 30 կիլոմետր և Կամչատկայի Պետրոպավլովսկից 360 կիլոմետր հեռավորության վրա: