Արտակարգ դրության պայմաններում ՌԴ-ում դեղերը կվաճառվեն առցանց կերպով

Հրապարակող՝

Azat TV

Ամենադիտվածներ

Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անցել են արտակարգ դրության։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ տեսաուղերձով հայտարարել է, որ ոչ աշխատանքային օրերը կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը։

Այսօր Պուտինը օրենք է ստորագրել՝ ըսր որի իրականացվելու է դեղերի առցացնց վաճառք։ Օրենքի շնորհիվ արտակարգ դրության պայմաններում մարդիկ կկարողանան առանց տնից դուրս գալու գնել անհրաժեշտ դեղորայք՝ դեղատոմսով նշանակված կերպով։

Այս ամենին զուգահեռ արգելվում է հոգեմետ դեղերի, թմրամիջոցների, ինչպես նաև 25 տոկոսից բարձր էթիլային սպիրտի պարունակությամբ դեղամիջոցների առցանց վաճառքը:

Մինչև օրենքի ընդունումը դեղագործական ընկերությունները հաճախորդներին առաջարկել էին միայն առցանց ամրագրելու ծառայությունը՝ մոտակա դեղատնից վերցնելու հնարավորությամբ:

Փաստաթղթի հեղինակները հայտնել են, որ այս որոշումը անհրաժեշտ էր ինքնամեկուսացման ռեժիմի պայմաններում: Օրենքը քրոնիկ հիվանդություններով մարդկանց, թոշակառուներին թույլ կտա առանց տնից դուրս գալու ստանալ անհրաժեշտ դեղամիջոցները:

Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյուրը՝ RIA Novosti․

Ամենաթարմ