«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները խախտումների պատճառով դադարեցրել են երգի միջազգային մրցույթի տոմսերի վաճառքը։ Այս մասին հայտնում է իսրայելական Kan հեռուստառադիոկորպորացիան։
Տեղեկություններ են տարածվել, թե արենայի լավագույն տեղերի համար տոմսերը զգալի շահույթով վերավաճառվել են հայտնի մարդկանց։ Դա խիստ հակասում է հանրային հեռարձակողի սկզբունքներին։
Եթե այդ փաստը հաստատվի, տոմսերն ազատ վաճառքի կհանվեն։ Մինչ իրադրության կարգավորումը տոմսերի վաճառքը դադարեցվել է։