Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները հայտնի են

Հրապարակող՝

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները հայտնի են

Ամենադիտվածներ

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներում Մեծ Բրիտանիայից առաջատար է այս տարվա հունվարին ձևավորված Brexit կուսակցությունը, որը գլխավորում է Միացյալ թագավորության անկախության կուսակցության (UKIP) նախկին նախագահ Նայջել Ֆարաջը: Նախնական տվյալներով՝ այն ստանում է 31,9% ձայն: Հաղորդում է BBC-ն:

Երկրորդ հորիզոնականում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (21%)։ Պահպանողական կուսակցությունը ստացել է ընդամենը 8․7 տոկոս ձայն։

Ընտրողների մասնակցությունը եղել է վերջին 20 տարում ամենաբարձրը՝ 50․5%։

Նշենք, որ Ֆրանսիայից Եվրախորհրդարանի ընտրություններում առաջատարը Մարին Լը Պենի «Ազգային միասնությունն» է։

Ամենաթարմ