fbpx
Սպորտ

100 մլն եվրո Վլահովիչի համար

«Նյուքասլ Յունայթեդը» պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի համար, հայտբում է RAI Sport-ը:

Վլահովիչը մերժել է «Ֆիորենտինայի» նոր պայմանագրի առաջարկը: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսին, հետևաբար նրա վաճառքը հունվարին կամ հաջորդ ամռանը իրատեսական է:

Ինչպես հայտնում է RAI Sport-ի լրագրող Ֆիլիպո Գրասիան, «Նյուքասլ Յունայթեդը» դիմել է «Ֆիորենտինային» Վլահովիչի համար մինչև 100 միլիոն եվրո առաջարկով: Սակայն սերբը խաղացողը ցանկանում է գնալ այնպիսի ակումբ, որը կխաղա Չեմպիոնների լիգայում:

Վլահովիչի նախընտրած տարբերակը «Յուվենտուսն»է, բայց «բյանկոներիները» պարզապես չեն կարող իրենց թույլ տալ նման տրանսֆեր ներկա պահին:

Բանակցությունները ֆուտբոլիստի գործակալի և ակումբների միջև շարունակվում է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ