fbpx
Սպորտ

Նա օրինակելի է բոլորիս համար․Վլահովիչ

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը Ջոկովիչին օրինակելի է անվանել բոլորի համար՝ նշելով նրա հոգեբանական կայունությունն ու վերաբերմունքը մարզումային գործընթացին։

«Ես ինձ էտալոն չեմ համարում, քանի որ շատ աշխատանք կա առջևում, իսկ Ջոկովիչն օրինակելի է բոլորիս համար։ Հաճելի է լինել նրա հայրենակիցը. հուսով եմ, որ նա կարող է ավելի շատ տիտղոսներ նվաճել և հասնել իր բոլոր նպատակներին»,- Վլահովիչի խոսքերն է մեջբերում Tennis World USA-ն:

Ֆուտբոլիստը նաև ասել է, որ Ջոկովիչը շնորհավորել է իրեն այս տարվա սկզբին «Ֆիորենտինայից» «Յուվենտուս» տեղափոխվելու կապակցությամբ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ