Եվրոպան պետք է ավելի էական դեր խաղա Ուկրաինային աջակցելու գործում՝ չմերժելով այդ երկրին օգնելու հնարավոր տարբերակները, Չեխիայի և Ֆրանսիայի նախագահների դիրքորոշումները այս հարցում համընկնում են, ասել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը:
«Ֆրանսիայի նախագահի հետ մեր տեսակետները համընկնում են, որ Եվրոպան պետք է ավելի նշանակալից դեր խաղա Ուկրաինային օգնելու գործում: Գործելով միջազգային իրավունքի շրջանակներում՝ մենք չպետք է փակենք Ուկրաինային աջակցելու հնարավորությունները:
Ես կողմ եմ նոր ուղիներ փնտրելուն այնտեղ. դրանք շատ են: Մենք չենք խոսում Ուկրաինա մարտական ստորաբաժանումներ ուղարկելու մասին, քանի որ այս դեպքում կարելի էր հատել տխրահռչակ «կարմիր գիծը»,-ասել է Պավելը։
