Նոյեմբերի 29-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի կանանց Մ17 և Մ19 հավաքականների որակավորման փուլի վիճակահանությունը։
Հայաստանի աղջիկների Մ17 հավաքականը ընդգրկվել է 5-րդ խմբում, որտեղ կմրցի Իսպանիայի, Ռուսաստանի և Բուլղարիայի հասակակիցների հետ։ Այդ խմբի խաղերը կանցկացվեն Բուլղարիայում ՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ից 8-ը։
Հայաստանի աղջիկների Մ19 հավաքականը վիճակահանության արդյունքում հայտնվել է 8-րդ խմբում, որտեղ կմրցի Շվեյցարիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Թուրքիայի հավաքականների հետ։ Եվրոպայի աղջիկների Մ19 հավաքականների որակավորման փուլի 8-րդ խմբի խաղերի անցկացումը ՈՒԵՖԱ-ն վստահել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Որակավորման հանդիպումները կանցկացվեն Հայաստանում՝ 2020 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը։
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
