Արևմտյան Եվրոպայում անոմալ շոգերը շարունակվում են, որոնք ուղեկցվում են անտառային ուժգին հրդեհներով։ BBC-ին հաղորդում է, որ Իսպանիայի հյուսիսում երեկ գրանցվել է ըստ Ցելսիուսի 43 աստիճան, Ֆրանսիայի արևմուտքում՝ 42 աստիճան, Մեծ Բրիտանիայում ջերմաստիճանն առաջին օրերին կգերազանցի 40 աստիճանը։
Աղբյուրը նշում է, որ Լոնդոնի Լյուտոն օդանավակայանում թռիչքուղու մակերևույթին թերություններ են առաջացել, թռիչքները 2 ժամով դադարեցվել են․ պատճառը եղել է շոգը։