Եվս մեկ քրեական գործ՝ Պորոշենկոյի նկատմամբ

Հրապարակող՝

Եվս մեկ քրեական գործ՝ Պորոշենկոյի նկատմամբ

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել:

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի նախկին ղեկավարի տեղակալ, իրավաբան Անդրեյ Պորտնովը:

Այս անգամ նա մեղադրվում է դատական իշխանության բռնազավթման մեջ: Սա արդեն Պորոշենկոյի դեմ հարուցված չորրորդ գործն է:

Սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել պետական դավաճանության մեջ՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ:

Ավելի ուշ՝ նրան մեղադրել էին պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Երրորդ քրեական գործը վերաբերում էր «Խոհանոց Ռիբալսկիում» գործարանի կողմից անօրինական ճանապարհով ձեռք բերված 300 մլն դոլար եկամտի օրինականացման մեջ:

Հաղորդվում է, որ իրավաբանը երկրի նախկին նախագահին մեղադրում է նաև փողերի լվացման, հարկերի չվճարման մեջ՝ հայտարարելով, որ Պորոշենկոյի բանկային հաշիվների վրա կալանք դնելու հայտ է ներկայացնելու դատարան:

Պորտնովի խոսքով՝ առաջիկայում Պորոշենկոյին սպասվում են նման տասնյակ մեղադրանքներ:

Հիշեցնենք նաև, որ Պորոշենկոն որպես վկա ներգրավված է նաև Եվրամայդանի ընթացքում զոհված քաղաքացիների հարցով հարուցված քրեական գործում:

Ամենաթարմ