Փետրվարի 10-ին՝ ժամը 16:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
Սիսիանից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Անիի, Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Ապարանի, Վարդենիսի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

