fbpx
Սպորտ

Եղբայրս իմ սխալի պատճառով պարտվեց.Վիտալի Կլիչկո

Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ իրեն մեղավոր է համարում եղբոր կրած պարտության համար։

«Ջոշուան շատ բռնցքամարտիկների հետ էր հանդիպել, բայց լուրջ հաջողություններ չեն գրանցել։ Արդյունքում նա նոկդաունի ուղարկեց միայն Վլադիմիրին։ Դա այն դեպքում, երբ Վլադիմիրին կես քայլ էր բաժանում հաղթանակից։ Ես նրան խորհուրդ էի տալիս, որ չշտապի, ասում էի, որ Էնտոնիին նոկաուտի ենթարկելու պահը կգա։ Սակայն ես չէի սպասում, որ Ջոշուան մենամարտի երկրորդ հատվածում այդքան լավ մարզավիճակում կլինի։ Դրա համար էլ կարծում եմ, որ Վլադիմիրի պարտությունն իմ սխալն է։ Ես եմ նրան սխալ խորհուրդ տվել»,- ասել է Վիտալի Կլիչկոն։

Այդ մենամարտից հետո Կլիչկոն հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:

Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Վլադիմիր Կլիչկոն կարող է վերսկսել կարիերան։ DAZN-ը ուկրաինացի բռնցքամարտիկին 4 մենամարտի համար 80 միլիոն դոլար է առաջարկել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ