Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում նշվել է Հայաստանի ազգային օրը:
Միջոցառումը մեկնարկել է ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում. ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կարևորել աշխարհում գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների և նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։