fbpx
Աշխարհ

Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն Նոր Զելանդիայի մզկիթներում հարձակման զոհերի հիշատակին

Eiffel tower

Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կեսգիշերին կանջատվի Նոր Զելանդիայի մզկիթներում հարձակման զոհերի հիշատակին: Այդ մասին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Անն Իդալգոն հայտնել Է Twitter-ում:

«Այդ հարձակման զոհերի հիշատակին մենք մարտի 15-ի կեսգիշերին կմարենք Էյֆելյան աշտարակի լույսերը»,-գրել Է նա: Իդալգոն նաեւ Նոր Զելանդիայի ժողովրդին եւ Քրայսթչերչի բնակիչներին ցավակցություն Է հայտնել «բոլոր փարիզուհիների եւ փարիզցիների անունից»:

Հիշեցնենք՝ մարտի 15-ին զինված մարդիկ ներխուժել են նորզելանդական Քրայսթչերչի Ալ-Նուր եւ Լինվուդ մզկիթներ, որտեղ այդ պահին հարյուրավոր մարդիկ կային, և կրակ բացել: Վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 49 մարդ, տասնյակ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ: Մարդկանց վրա գրոհելու մեղադրանքով ձերբակալվել Է երեք մարդ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ