fbpx
ՏՏ

Facebook-ը սմարթֆոնին փոխարինող խելացի ակնոցի վրա է աշխատում

Facebook ընկերությունն աշխատում է խելացի ակնոցի վրա, որը հետագայում կարող է փոխարինել սմարթֆոններին: Այս մասին հաղորդում է CNBC- ն:

Նախագիծը պայմանականորեն կոչվում է Orion: Ստեղծման վրա աշխատում է Facebook Reality Labs հատուկ ստորաբաժանումը:

Ենթադրվում է, որ ակնոցը պետք է փոխարինի սմարթֆոններին։ Այն հնարավորություն կտա ստանալ զանգեր, տեղեկություններ ոչ մեծ էկրանին, ինչպես  նաև ուղիղ հեռարձակումներ իրականացնել սոցցանցերում:

Նշվում է, որ Facebook-ն ակնոցների վրա աշխատում է վերջին մի քանի տարիներին, բայց ներկայումս խնդիրներ են առաջացել:

Դժվարություններից մեկը սարքի չափերի կրճատումն է այն սպառողների համար գրավիչ և հարմար դարձնելու նպատակով: Այդ պատճառով սոցցանցը համագործակցում է իտալական Luxottica ընկերության հետ, որը մասնագիտացում ունի ակնոցների դիզայնի մեջ:

Facebook-ը ակնկալում է, որ աշխատանքները կավարվեն և սարքը կներկայացվի 2023-2025 թթ. ժամանակահատվածում: Միաժամանակ, սակայն, երաշխիքներ չկան, որ աշխատանքը ժամանակին կավարտվի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ