Facebook ընկերությունը մտադիր Է 2020 թվականին գործարկել GlobalCoin սեփական կրիպտոարժույթը: Պլանավորվում է թվականի առաջին եռամսյակում թվային վճարումների համակարգ ստեղծել մոտավորապես տասը երկրում: Հայտնում է BBC-ն:
Ամռանը ամերիկյան ընկերությունը ծրագրավորում է ներկայացնել սեփական թվային արժույթի գործարկման առավել հանգամանալի պլանը: Մինչև տարեվերջ Facebook-ը պատրաստվում Է GlobalCoin համակարգի աշխատանքն ստուգել թեստային ռեժիմով: