Ճապոնիան «Ֆակսայ» թայֆունը, որը կիրակի օրն էր սկսվել, վնասել է երկրում ամենախոշոր արեւային էլեկտրակայանը Թիբա նահանգում։ Այն գտնվում է ջրամբարի վրա, հաղորդում է TACC-ը՝ հղում կատարելով NHK-ին։
Ուժեղ քամու պատճառով տեղաշարժվել եւ տեղահան է եղել մի քանի հարյուր վահանակներ, ինչի հետեւանքով դրանց մի մասը այրվել է։Կրակը միայն մի քանի ժամվա ընթացքում են կարողացել հանգցնել։ Նախնական տվյալներով՝ այրվել է մոտ 50 արեւային տարր։
Աղետի պատճառով զոհվել է մեկ մարդ, եւս 37 հոգի տուժել է։ Ավիաընկերությունները չեղարկել են 163 ներքին չվերթ, գերազանցապես Տոկիոյի Նարիտա եւ Հանեդա օդանավակայաններից։ Վնասը մեծամասամբ արեւադարձային փոթորկից գրանցվել է Թիբայում, որտեղ մեկ օր առանց լույսի է մնացել մոտ 600 հազար տուն։ Շատ շրջաներում էլեկտրականության մատակարարումը մինչեւ այժմ չի վերականգնվել։
«Ֆակսայը» այս տարի 15-րդ թայֆունն է Խաղաղ օվկիանոսում։Ներկայումս արեւադարձային փոթորիկը թուլացել է եւ հեռացել Ճապոնիայի տարածքից։ Այն շարունակում է երթը Խաղաղ օվկիանոսում հյուսիսճապոնական Հոկայդո կղզու մոտ։