Ըմբշամարտի ֆեդերացիան կոռումպացված է․ մեդալները չեն նվաճում, բաժանում են․ Ալեքսանյանը

Հրապարակող՝

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մարզիկին․ Եվրոպայի առաջնություն

Ամենադիտվածներ

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը արդեն ժամանել է Հայաստան։

«Զվարթնոց» օդանավակայանում նա մեկնաբանել է տեղի ունեցածը։

Ալեքսանյանի խոսքով՝ ինքը լավ մարզավիճակում է, լավ էր պատրաստվել, բայց «ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ըմբշամարտի ֆեդերացիան կոռումպացված է»։ Ըստ մարզիկի՝ մեդալները ոչ թե նվաճվել են, այլ բաժանվել։ Նրա խոսքով՝ Հայաստանի 2 մեդալ են գողացել։

Նա անդրադարձավ նաև Ռուսաստանի վերաբերյալ իր ասածին, ու նշեց, որ իր ասածը պետք չէ քաղաքականացնել, ու հունահռոմեական ըմբշամարտում կան մարզիկներ, որոնց մրցավարները միշտ օգնում են։

Ալեքսանյանը վերջում ասաց, որ հիմա հանգստանալու է, հետո արդեն կորոշի, թե ինչ է անելու։

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևին։

Ամենաթարմ