fbpx
Սպորտ

Ֆեդերերը 10-րդ տիտղոսն է նվաճել Բազելի մրցաշարում

Ֆեդերերը Բազել քաղաքում անցկացված ATP 500 կատեգորիայի մրցաշարում հաղթող է ճանաչվել արդեն 10-րդ անգամ։

Շվեյցարացի թենիսիստը եզրափակչում հեշտությամբ՝ 6:2, 6:2 հաշվով հաղթել է Ալեքս դե Մինոուրին։ Խաղը տևել է 1 ժամ 9 րոպե։

Ֆեդերերի ակտիվում 4 էյս կա՝ ընդ որում ոչ մի կրկնակի սխալ: Շվեյցարացին 10 բրեյք-փոինթներից կարողացել է հաջող իրացնել 4-ը: Դե Մինոուրը 2 կրկնակի սխալ է թույլ տվել:

Նշենք՝ Բազելի մրցաշարի մրցանակային ֆոնդը 2 219 975 եվրո է: Նախորդ տարվա եզրափակչում Ֆեդերերը 7:6 (7:5), 6:4 հաշվով հաղթել է ռումինացի Մարիուշ Կոպիլին:

Թենիսիստի ակտիվում ներկայումս Բազելի մրցաշարի 10 չեմպիոնական տիտղոս կա: Նա այս մրցաշարում հաղթել է 2006, 2007, 2008, 2010, 2011, 2014, 2015, 2017, 2018 և 2019 թվականներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ