fbpx
Կառավարություն

Ֆելիքս Ցոլակյանը դեմ է սուպերնախարարություն ստեղծելուն

Մենք դեմ չենք, որ Հիդրոմետ ծառայությունը ԱԻՆ-ից տեղափոխվի Բնապահպանության նախարարության կազմ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկին` ԱԻՆ-ը միացնել ոստիկանությանը`այսպիսիով ստեղծելով սուպերնախարարություն, գործադիրի ներկայացուցիչը նկատեց, որ ոստիկանությունը պատժիչ ֆունկցիա ունի, մինչդեռ ԱԻՆ-ը` ավելի մարդասիրական:

«Հումանիտար ու պատժիչ գործունեություններն իրար չեն «բռնում»: Ոստիկանության դերը պետք է կոնկրետացվի, սուպերնախարարություն ստեղծելուն ես դեմ եմ», – ասաց Ցոլակյանը:

Նախարարը միաժամանակ նշեց, որ իրենք առաջիկայում կառավարությանն առաջարկ են ներկայացնելու բարձրացնել ԱԻՆ-ի ոչ սպայական կազմի աշխատավարձերը: Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ շարքային անձնակազմի միջին աշխատավարձը այժմ 115 հազար դրամ է, սպայական կազմինը` 230 հազար դրամ:

«Մենք ուզում ենք փոխել ԱԻՆ-ի կարգավիճակը, բարձրացնել նախարարության կանխարգելող դերը, ինչն ավելի կարևոր է, քան արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելը»,-հավելեց նախարարը։

Անդրադառնալով քաղաքացիների հետ տարվող աշխատանքներին` նա կարևորեց հատկապես դպրոցներում «Քաղպաշտպանություն» առարկայի ներդրումը, որը պետք է ուսուցանվի ԱԻՆ աշխատակիցների կողմից:

«Մենք նաև նախատեսել ենք հետևյալը. ուզում ենք հեռու համայնքներում ստեղծել կամավորական հրեշեջ միավորներ, հրշեջ մեքենա տրամադրել, որն էլ կլոկալացնի կրակը: Հենակետերը կարող են աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել հրշեջ հիմնական ջոկատը», – ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ