fbpx
Աշխարհ

«Դեղին բաճկոններ»-ի ակցիան արգելվել է Աստվածամոր տաճարի հարակից տարածքում

Փարիզի ոստիկանությունն արգելել է ապրիլի 20-ին Փարիզի Աստվածամոր տաճարի հարակից տարածքում դեղին բաճկոնավորների բողոքի հերթական ակցիայի անցկացումը։

Նշվում է, որ շաբաթօրյա ակցիայի անցկացման արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներով։ Բացի դրանից` տաճարի հարակից տարածքում անցկացվում են նաև ապացույցների հավաքման աշխատանքներ՝ Փարիզի դատախազության հարուցած գործի շրջանակում։

Դրա հետ մեկտեղ իրավապահներն արգելել են ցույցերի անցկացումը Ելիսեյան դաշտերում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ