«Մալյորկայի» դեմ խաղում վնասվածք է ստացել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը։
Խաղը կայացել է Լա Լիգայի 34-րդ տուրի շրջանակներում։
Մադրիդյան ակումբն այս մասին հայտարարել է Twitter-ի իր էջում ու նշել, որ Ֆելիշը դեռևս ցավեր ունի կոճի հատվածում։
Ակումբից հայտնում է, որ ֆուտբոլիստը կարող է բաց թողնել «Սելտայի» հետ հանդիպումը։
Թե որքան ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար, ակումբից չեն հայտնում։
