Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիքսը, ով վարձավճարով հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում», կարող է տեղափոխվել «Նյուքասլ Յունայթեդ»: Հաղորդում է Cadena Ser-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Ֆելիքսին չի տեսնում ֆուտբոլիստին թիմում, իսկ «Նյուքասլը» միակ ակումբն է, որը կարող է իրեն թույլ տալ հարձակվողի հետ պայմանագիր կնքել, եթե նա չմնա «Չելսիում»: «Ատլետիկոն» պատրաստ է վաճառել պորտուգալացուն 80 միլիոն եվրոյով։
23-ամյա Ֆելիքսն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում «Ատլետիկոյի» և «Չելսիի» կազմում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։

