fbpx
Կառավարություն

Ֆեյքերի դեմ պայքարը ազատ մամուլի ճնշում չէ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ավտոմաքսատանը լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև ֆեյքերի թեմայով ընդդիմախոսների այն պնդումներին, որ դա կարող է օգտագործվել ազատ մամուլի ճնշման համար։

«Հիմա դուք էսքան մամուլի ներկայացուցիչ եք, ձեր վրա որևէ ճնշման բան զգո՞ւմ եք, զգացե՞լ եք, կամ մտածում եք, որ կզգա՞ք։ Ձեզնից որևէ մեկը մտածում է, որ Հայաստանում մամուլի նկատմամբ ճնշում կարող է լինի՞։ Հա՞։ Կա՞ տենց մարդ, որ մտածում է՝ էս Հայաստանում, ընդեղ, որտեղ ես վարչապետ եմ, կարա մամուլի նկատմամբ ճնշում լինի՞։ Անկեղծ ասեք՝ մտածո՞ւմ եք, թե՞ չէ», – ասաց վարչապետը։

Ապա նա շարունակեց, որ ֆեյքերի հետ կապված պայքարը ոչ թե հենց նրանց դեմ է, այլ նրանց տարածած բռնության կոչերի, ազգամիջյան ատելության քարոզի դեմ։

«Բա մեր հանրահավաքի օրը մեր «Դուխով» վերնագրով, մեր սիմվոլներով էջն ասում է՝ դանակները վերցրեք, հանրապետականներին սպանեք։ Հիմա եթե էդ օրը մի հոգի հանրապետականի մեկը մի հատ դանակով քերծեր, մենք կարայի՞նք որևէ մեկին ապացուցեինք, որ էդ մենք չենք կազմակերպել։ Բա ի՞նչ, թողենք անարձագա՞նք։ Մեկ, երկու, երրորդ անգամ կարող է էդ բանը տեղի ունենա, չէ՞», – ասաց վարչապետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ