fbpx
Խորհրդարան

Նաիրա Զոհրաբյանը գործել է ԱԺ կանոնակարգին համաձայն. Գևորգ Պետրոսյան

Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն պետք է մտածի արդյոք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանում է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար նվազագույն չափանիշներին, նշեց, որ ԲՀԿ-ն որևէ հիմք չի տեսնում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի փոխարեն այլընտրանքներ փնտրելու համար:

«Նաիրա Զոհրաբյանը, մեր համոզմամբ, բարեխղճորեն է կատարել իր պարտականությունները, գործել է ԱԺ կանոնակարգ օրենի համաձայն», – ասաց Պետրոսյանը:

Հարցին՝ արդյոք խոսել է այս օրերին Ստրասբուրգում գտնվող Զոհրաբյանի հետ և արդյոք վերջինս ունի մտադրություն դադարեցնել իր լիազորությունները հանձնաժողովի նախագահի պաշտոնում, պատգամավորն ասաց.

«Ես անձամբ չեմ զրուցել, բայց որքանով գիտեմ, նման ցանկություն չկա: Ամեն մարդ ինքն է որոշում, բայց հիմքերը չկան»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ