ՖԻՖԱ-ի՝ Տարվա մարզիչ անվանակարգում տեղ են գտել Իսպանացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ») ու արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»): Այս մասին տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Նշենք, որ ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության արարողությունը կկայանա սեպտեմբերի 23-ին Միլանում:
«ՖԻՖԱ-ի Տարվա մարզիչ»-ը ֆուտբոլային մրցանակ է, որը սկսել է հանձնվել 2010 թվականից: Մրցանակը ստանում է այն մարզիչը, որը, ՖԻՖԱ-ի կարծիքով, լավագույնն է եղել նախորդ մրցաշրջանում: Լավագույնի ընտրությունը կատարվում է քվեարկության միջոցով:
Այս մրցանակի առաջին նվաճողը եղել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյուն, որն այդ ժամանակ գլխավորում էր «Ինտերը»: 2018 թվականին լավագույն մարզիչ է ճանաչվել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը: