ՖԻՖԱ-ն Չելսիին արգելել է նորեկների գրանցել առաջիկա երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում

Հրապարակող՝

Ստեղծվել է «Ազգային օրակարգ» կուսակցություն

Ամենադիտվածներ

ՖԻՖԱ-ն Լոնդոնի «Չելսիի» տրանսֆերային քաղաքականության հետաքննության արդյունքում որոշել է պատժամիջոցներ կիրառելու մասին:

Կազմակերպության կարգապահական կոմիտեն որոշել է տրանսֆերային արգելք սահմանել ակումբի վրա:

Առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում «Չելսին» չի կարողանա գրանցել նոր ֆուտբոլիստների:

Այսպիսով, «Չելսին» նոր ֆուտբոլիստների կկարողանա ձեռք բերել միայն 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո:
Ակումբը 29 տարբեր տարիքի ֆուտբոլիստների տեղափոխություններ իրականացնելիս մի շարք խախտումներ է թույլ տվել:

Հիշեցնենք` նման պատժամիջոցներ վերջերս կիրառվել են նաև «Բարսելոնայի» և Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ: Այդ պատճառով, թիմերի նորեկները, այդ թվում Արդա Թուրանն ու Դիեգո Կոստան, ստիպված եղան կես տարի սպասել` իրենց ակումբներում նորամուտը նշելու համար:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ