ՖԻՖԱ-ն մտածում է եզրային մրցավարներին ռոբոտներով փոխարինելու մասին։
«ՖԻՖԱ-ում արդեն գոյություն ունի բաժին, որը համապատասխան հետազոտություններով է զբաղվում։ Արդյո՞ք ռոբոտները կփոխարինեն եզրային մրցավարներին ամբողջությամբ:
Մի օր դա իսկապես կարող է տեղի ունենալ», – հայտնում է Mirror-ը։
Վերջին շրջանում ՖԻՖԱ-ն շատ մեծ ուշադրություն է սկսել դարձնել ֆուտբոլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին։ Կառույցի առաջին քայլը գոլի արձանագրման ավտոմատացված հատուկ համակարգն էր, որը կարողանում էր պարզել՝ գնդակն ամբողջությամբ հատե՞լ է դարպասային գիծը, թե՞ ոչ։
2018 թվականից կիրառվում է նաև VAR համակարգը, որի միջոցով մրցավարները կարող են վիճելի դրվագների կրկնապատկերները դիտել ու ճիշտ որոշում կայացնել։

