fbpx
Աշխարհ

Ֆիլիպիններում 70 մարդ է մահացել կարմրուկի համաճարակից

Ֆիլիպիններում մեկ ամսում առնվազն 70 մարդ է մահացել կարմրուկից, նրանց մեծամասնությունը երեխաներ են։

Ինչպես փետրվարի 12-ին հայտնել է The Guardian-ը, հունվարին երկրում արձանագրվել է կարմրուկով հիվանդանալու 4 302 դեպք: Բարդ համաճարակային իրադրություն է երկրի Ազգային մայրաքաղաքային տարածաշրջանում, ինչպես նաեւ Վիսայան կղզիներում, նշում է հրատարակությունը:

Հիվանդության տարածումը կապում են նախազգուշական պատվաստումների նկատմամբ բացասական վերաբերմունքի հետ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Ֆիլիպիններում այս պահին պատվաստումներ են արվել բնակչության 55 տոկոսին, ինչը 15 տոկոսով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից: Կարմրուկի չտարածվելու համար անհրաժեշտ է պատվաստել բնակիչների 95 տոկոսին:

Ինչպես հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը,աշխարհում կարմրուկով հիվանդացության աճը 2016 թվականից ի վեր կազմել է 30 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ