fbpx
Աշխարհ

Ֆիլիպիններում սատկած կետի ստամոքսում 40 կգ պլաստիկ են հայտնաբերել

Ֆիլիպիններում ալիքներն ափ են նետել սատկած կտցամռութ կետի: Կետի ստամոքսում հայտնաբերել են մոտ 40 կիլոգրամ պլաստիկե տոպրակներ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Ինչպես պատմել են Դավաո քաղաքի (Մինդանաո կղզի, Ֆիլիպիններ) հերձում կատարած կենսաբանները՝ կենդանին սատկել Է հենց իր կերած աղբից: Ըստ նրանց՝ նախկինում իրենք առիթ չեն ունեցել այդ քանակությամբ պլաստիկ գտնել կետի ստամոքսում:

Հրատարակության տվյալներով՝ Հարավարևելյան Ասիայում լայնորեն են կիրառվում պլաստիկե միանգամյա իրերը: Ocean Conservancy ոչ առևտրային բնապահպանական կազմակերպության 2017 թվականի զեկույցի համաձայն՝ Չինաստանը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Թաիլանդը և Վիետնամն ավելի շատ պլաստիկ են դեն նետում, քան մնացած բոլոր երկրները միասին վերցված, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ