Շոն Փենը երկրորդ անգամ է մեկնել Ուկրաինա՝ ֆիլմ նկարահանելու նպատակով

Ամենադիտվածներ

Ամերիկացի դերասան և ռեժիսոր Շոն Փենն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո այցելել է Կիև․ սա նրա երկրորդ այցելությունն է։ Այս մասին հայտնում է ուկրաինական ТСН գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ ռեժիսորը ֆիլմ է նկարահանում ուկրաինական հակամարտության մասին։ Նա եկել է, որպեսզվի այցելի Բուչա և Իրպին քաղաքներ և իր սեփական աչքով տեսնի ռազմական գործողությունների հետևանքները։

Շոն Փենն Ուկրաինա էր այցելել փետրվարին, ինչպես նար հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ուկրաինայի կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ ռեժիսորը եկել է, որպեսզի արձանագրի Ուկրաինայում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները և աշխարհին պատմի ճշմարտությունը։

 

Ամենաթարմ