fbpx
Գիտություն

Առեղծվածային հրթիռը հարվածել է Լուսնին, որի վրա խառնարաններ է առաջացրել

Առեղծվածային հրթիռը հարվածել է Լուսնին, որի հետևանքով դրա վրա նոր խառնարաններ են նկատվել։ NASA-ի տարածած նոր նկարները բացահայտել են արտասովոր խառնարանների գտնվելու վայրը:

Ըստ CNN-ի գրառման՝ հրթիռի հարվածից առաջացել են երկու խառնարաններ՝ 18 մետր լայնություն և 16 մետր լայնությամբ:

Աստղագետների համար խառնարանների առաջացումն անակնկալ է եղել։ Նման խառնարաններ առաջացնելու համար, ենթադրվում է, որ հրթիռը պետք է ունենա մեծ զանգված։

Նշվում է, որ հրթիռի ստույգ ծագումը պարզ չէ, ուստի խառնարանները կարող են աստղագետներին օգնել պարզել այն։

Աստղագետները ենթադրում են, որ օբյեկտը պատկանում է Չինաստանին, սակայն Չինաստանը հերքում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ