fbpx
Ժամանց

Սարդ-Մարդու մասին ֆիլմի նոր մասն իր եկամտաբերությամբ մտել է թոփ տասնյակ

Վերջերս թողարկված «Սարդ-Մարդը․ տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը տպավորիչ արդյունք է գրանցել եկամտաբերության առումով։

Sony ընկերության նկարահանած ֆիլմը երկուշաբթի առավոտվա դրությամբ դարձել է պատմության 6-րդ ամենաեկամտաբեր ֆիլմը։

Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։

Նշվում է, որ ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 1,69 միլիարդ դոլար։

Սրանով կինոնկարը շրջանցել է «Աշխարհը յուրայի դարաշրջանում» (1,67 միլիարդ դոլար) և «Առյուծ արքան» (1,66 միլիարդ դոլար) ֆիլմերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ